Archive for the ‘Կրտսեր դպրոց. Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպումը’ Category

Կրտսեր դպրոց. Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպումը

Ընտրությամբ գործունեության մշակված այս ծրագիրը երկրորդից հինգերորդ դասարանցիների համար համար նույնն է, պարզապես նույն ծրագիրն ամեն մի տարիքային խմբի հետ իրեն համապատասխան բարդության ենք կատարում:

Ծրագրում ներառված է`

խեցեգործություն-քանդակ իր բոլոր փուլերով` կավի ծեփում, քանդակում, հարթեցում-մշակում, ջնարակում, թրծում: (Կավով աշխատանքն առավել կարևոր է, քանի որ ծեփելիս մատների միջոցով շոշափելիքի զգայարաններն ավելի արագ են զարգանում, որն էլ նպաստում է ուղեղի զարգացմանը):Բացի այդ ,երեխաները իրենց վառ երևակայությունը կարողանում են արտահայտել կավի միջոցով :Պատկերացում են կազմում կլոր քանդակի,հարթաքանդակի մասին,ծանոթանում են դեկորատիվ  կիրառական զարդարվեստի նմուշներին և դրանց հիման վրա փորձում ստեղծագործել:Կավագործությունը ստեղծագործ և ճկուն միտք է պահանջում:                          Կավը բնական նյութ է,այն հայտնի է արարչագործության սկզբից,երբ Աստված ստեղծեց երկիրը,ստեղծեց նաև հողը,իսկ կավը հողի մի տեսակ է:

աշխատանք թափոնով-կենցաղային անպիտան իրերից կոլաժների, շրջանակների, գրչամանների և նմանատիպ նմուշների ստեղծում:Այն իրենից ներկայացնում է շատ հետաքրքիր աշխատանք,զարգացնում երեխայի մտավոր ունակությունները և ազատ մտածողություն թելադրում:Ինչպես նաև դրանց գործածության շնորհիվ ստեղծվում են աշխատանքներ ,որոնք էլ իրենց հերթին կարող են օգտագործվել ինտերիերի ձևավորման մեջ:

տիկնիկագործություն-կտորից, թելերից, կոճակներից և տարբեր թափոններից կերպարների կերտում:Երեխաների կատարած նախնական  էսքիզային տարբերակները մշակվում և դառնում են կիրառական:Հենց դրա հիման վրա յուրաքանչյուրը  կարող է ունենալ իր անձնական հագուստը և մասնակցել կրթահամալիրում տեղի ունեցող ծիսական տոներին:Նպատակն այն է,որ յուրաքանչյուր աշակերտ` իր իսկ մտքերի շնորհիվ կարողանա յուրովի ներկայացնել  ինքն իրեն հասարակության մեջ:Ինչպես նաև նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին,դաստիարակել կիրթ,ստեղծագործող,նախաձեռնող և ակտիվ քաղաքացի:                                                                                                                          : ●աշխատանք նկարչության տարբեր ուղղություններով-էսքիզ, նատյուրմորտ, բնանկար, դիմանկար և այլն:Երեխաները ծանոթանում են դրանց և կարողանում տարբերակել,սովորում են կառուցել և լուծել կոմպոզիցիոն խնդիրներ:

 

 

Реклама