Archive for the ‘«Զատկի ծես» նախագիծ’ Category

Լուռ, բայց խոսուն տիկնիկները

Այս նախագծի համար մեզ հարկավոր է կավ,ներկեր,թելեր և այս ամենի հետ մեկտեղ հետաքրքիր մտքեր, հմուտ ձեռքեր,ստեղծագործ հայացք,ուրախ տրամադրություն և կավե տիկնիկներն պատրաստ են ներկայանալու իրենց ողջ հետաքրքրությամբ,մտածող և կենդանի շնչով:

Реклама

Զատկական միջավայր. կավե դեկորատիվ սալիկներ

4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին իրականացրինք զատկական այս նախագիծը,որի արդյունքում ունեցանք զատկական միջավայր՝ձևավորված կավե դեկորատիվ քառակուսի և կլոր սալիկներով:Ամբողջ աշխատանքային պրոցեսը ներկայացնում եմ ֆոտոշարքի տեսքով:

Это слайд-шоу требует JavaScript.

Ձվե կերպարների երկխոսությունը

Այս հետաքրքիր նախագիծը իրականացվեց 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների հետ միասին:Արդյունքում ունեցանք Զատկածառ՝ձևավորված հենց սովորողների ձեռքով,զատկական միջավայր և ձվե հետաքրքիր կերպարներ:

Ձվիկների կերպարները ստանալու համար մեզ անհրաժեշտ են դատարկ ձվեր,ներկեր,կտորներ,իսկ միջավայրը ստեղծելու համար լուցկու հատիկներ,որով և պատրաստեցինք փոքրիկ աթոռներ և սեղաններ:Կարծում եմ ձվիկների երկխոսությունը ստացվեց:

«Զատկի ծես» նախագիծ

Նախագծի ժամկետները-ապրիլի 1-20

Մասնակիցները-2-6-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել խեցեգործական իրեր պատրաստելու հմտություն,ինչպես նաև ծանոթություն Զատկի ծիսական ավանդույթների հետ: Նախագծի հիմնական նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա Կենաց ծառի, Զատկի ծեսի ավանդույթների, հին հայկական ծիսական կավե առարկաների հետ և փորձի ինքնուրույն ստեղծագործել:

Խնդիրներ

  • Զատկական առարկաների,իրերի կիրառելիության ուսուցում
  • Զատկի խորհրդանիշ՝Կենաց ծառի հետ ծանոթություն
  • Ստեղծածը  շրջակա միջավայրում ցուցադրելու կարողություն
  • Զատկական թեմայով կավե սիմվոլների,Զատկածառի ստեղծում
  • Զատկի ձվի համար նախատեսված փոքրիկ ափսեյի ստեղծում
  • Զատկի ծիսական  կավե տիկնիկի ստեղծում
  • Դեկորատիվ կիրառական արվեստի հետ ծանոթություն

 

Այս անգամ նախագծի ընթացքում սովորողների հետ միասին կստեղծենք Զատկական թեմայով փոքրիկ սիմվոլներ,որոնք կդառնան ինտերիերի մի մաս:Այն կօգնի սովորողին ցուցադրել իր իսկ ստեղծած աշխատանքը,ինչպես նաև շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հաճելի կդարձնի:Զատկի ծեսի ծառն էլ իր հերթին կունենա իր տեղն ու նշանակությունը:Այնուհետև կսկսենք պատրաստել զատկական կավե տիկնիկներ,որոնք հնում ունեցել են շատ կարևոր նշանակություն և կախվել են տան երդիկներից:

Դե իսկ Զատկական սեղանի զարդն ու խորհրդանիշը համարվող ձուն էլ կունենա իր գլխավոր տեղն ու այն հատուկ փոքրիկ ափսեն,որը, պատրաստված կլինի կավից,այն էլ սովորողների ձեռքերով:

Նախագծի շնորհիվ սովորողը կծանոթանա Զատկի ծիսական ավանդույթների ,ծիսական իրերի ,Զատկի սեղանի խորհրդանիշ-առարկաների հետ: Այս ամենը իրենից ներկայացնում է դեկորատիվ կիրառական արվեստ:Նախագծի ավարտին կունենանք կավե տիկնիկներ,սիմվոլներ,Զատկական սեղանի խորհրդանիշ-ափսեներ,Զատկածառ:

 

Զատկե -զատիկ է, չամչե հատիկ է..