Archive for the ‘Դիջիպատում’ Category

Դիջիպատում 2013-2014

Image2013-2014ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումների շրջան էր:

Այս տարվա ընթացքում ունեցել եմ մի քանի ձեռքբերումներ:Առաջին ձեռքբերումն այն է,որ կարծում եմ կարողացել եմ մեծ սեր և հետաքրքրություն առաջացնել սովորողների մոտ իմ դասավանդած առարկայի նկատմամբ:Դասավանդելով նկարչություն և խեցեգործություն ,փորձել եմ հասկանալ սովորողների նախասիրությունները,նրանց ներքին աշխարհը,ստեղծագործ ոգին:Փորձել եմ սովորողների մոտ զարգացնել,սովորեցնել և ծանոթացնել հազարամյակներ առաջ ստեղծված արվեստի՝խեցեգործության հետ,ինչպես նաև պատմել դրա օգտակարության և կիրառելի լինելու մասին:Յուրաքանչյուր սովորող իր ստեղծած կավե առարկան փորձել է դարձնել կիրառելի,ինչը մեծ ոգևորություն է առաջացրել:

Ուսումնական օրացույցի առկայությունը հնարավորություն է տվել ուսուցումը հիմնականում իրականացնել նախագծերի մեթոդով:Յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ նշվել են ժամկետներ՝սկիզբ,ընթացք,ավարտ:Նախագծային ուսուցման շնորհիվ դասընթացը կազմակերպվել է առավել հետաքրքիր,ստեղծական և արդյունավետ:Իհարկե նախագծային ուսուցման ընթացքում յուրաքանչյուր սովորող իր ուժերի չափով է ներկայացել և գնահատվել:Սեպտեմբերից մինչև հիմա իրականացրել ենք մի քանի նախագծեր,որոնք շատ արդյունավետ,հետաքրքիր արդյունք են ունեցել և մեծ արձագանք ստացել:Նախագծերին կարող եք ծանոթանալ բլոգի Նախագիծ և Նախագծի ավարտ բաժիններում:

Կարևոր նվաճում եմ համարում նաև Ամանորյա տոնածառի և ներքին ձևավորումների համար կատարված աշխատանքը:Արդյունքը կարծում եմ ստացվեց հետաքրքիր և օրիգինալ:

2014-ի գլխավոր անելիքը

Ունենալով փոքր-ինչ փորձ,կարծում եմ նախագծերը 2014-ին կլինեն առավել մշակված և բազմազան,որի շնորհիվ կունենանք առավել հետաքրքիր միջավայր:

Իսկ վերջում որպես առաջարկություն կամ խնդրանք ամենքիս.լինենք միմյանց նկատմամբ ավելի ուշադիր,օգնող և սրտացավ: