Archive for the ‘Դիջիթեք’ Category

Ամանորյա նախագծային աշխատանքների ցուցադրություն

Ներկայացնում եմ «Ամանոր»նախագծի ընթացքում կատարված նախագծային աշխատանքները ամփոփ տեսքով,որը իրագործվել է 2-6-րդ դասարանի սովորողների հետ միասին:Նախագծի ավարտից հետո որպես արդյունք  ունեցել ենք կավե խաղալիքներ,զանգակներ,հետաքրքիր միջավայր և իհարկե բյուրեղապակյա,թափանցիկ տոնածառ:DSC04350

Реклама

Տեխնոլոգիա դասընթացի շրջանակներում 2 տարեկանից 6-րդ դասարանում իրականացված նախագծերի ամփոփում-ներկայացում. արդյունքներ

DSC04374

Բլոգում ներկայացված են 2013-2014 ուստարվա ընթացքում իրագործված և ընթացքի մեջ գտնվող նախագծերի մեկնարկը , ինչպես նաև նախագծերը ընթացքի մեջ և արդեն ավարտուն տեսքով:

Կավե թատրոն․Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը»

Դիջի-սիմվոլների ստեղծում՝ ԴԻՋԻԴԴՈՒՄ 2014

Նախագծի ժամկետները՝հունվարի14 –փետրվարի 14

Նախագծի մասնակիցները՝4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը.

«Դիջի-սիմվոլների ստեղծում»նախագծի ընթացքում սովորողների հետ միասին կստեղծենք մի շարք հետաքրքիր սիմվոլներ ,որոնք կպատրաստենք կավից,դե իհարկե Դիջիթեքյան թեմայով:

Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:Սիմվոլները կարող են լինել տարբեր տեսակի,ձևի,որոնք ի վերջո կդառնան կախազարդեր:Սիմվոլները սովորողների մոտ կձևավորեն առարկան  կիրառելի դարձնելու կարողություն:

Որպես Դիջի-սիմվոլի խորհրդանիշ ընտրվել է Դիջիդդումը,քանի որ Դիջիթեքյան օրերն համընկնում են Ղափամայի ծեսի հետ:Դե ինչ,աշխատանքային պրոցեսն արդեն սկսված է :

Խնդիրներ.

  • Սիմվոլի ստեղծման էսքիզների կատարում
  • Ծանոթություն սիմվոլ,խորհրդանիշ հասկացությունների հետ
  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • Կավե սիմվոլի ստեղծման տեխնոլոգիայի կիրառում
  • Ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • Ձևավորել ստեղծածը կիրառելու և նվիրելու կարողություն
  • Վերջնական արդյունքի հաստատում

Վերջնական արդյունքը կտեսնեք բլոգում և ենթակայքում,ինչպես նաև Դիջիթեքյան մրցանակների հայտարարման  ժամանակ:

Վերջնական արդյունքը հետաքրքիր է լինելու,պարզապես սպասել է պետք:

Դիջի-սիմվոլ՝Դիջիդդում 2014

ImageԱմենամյա Հանրակրթական Դիջիթեք միջազգային ստուգատեսը մեզ հնարավորություն է տալիս առավել հետաքրքիր ներկայանալ , ստեղծել և հանդես գալ  նոր մտքերով:Այդ իսկ պատճառով,սովորողների հետ միասին որոշեցինք ստեղծել Դիջի-սիմվոլներ,որոնք դառնալու են  կախազարդեր:Դիջի-սիմվոլի խորհրդանիշ ընտրեցինք Դիջիդդումը,քանի որ Դիջիթեքյան օրերն համընկնում են Ղափամայի ծեսի հետ:Նախնական աշխատանքներն արդեն սկսված են:Սովորողները մեծ ոգևորությամբ են աշխատում:Վերջնական արդյունքը կտեսնեք Դիջիթեքյան մրցանակների հայտարարման ժամանակ:
Վերջնական արդյունքը հետաքրքիր է լինելու,պարզապես սպասել է պետք:

Կավե ԴԻՋԻ տեխնիկա…