Archive for the ‘Դիջիթեքի տարածումը Ալ.Շիրվանզադեի անվան դպրոցում’ Category

Դիջիթեքի տարածումը Ալ.Շիրվանզադեի անվան դպրոցում

Այսօր Դիջիթեքյանի հայտերի ընդունման առաջին օրն է:Դե ինչ,սկսենք ակտիվ մասնակցել,ստեղծագործ և հետաքրքիր նյութեր ներկայացնել և լինել մոբիլ ու ստեղծական:Կրթահամալիրում հայտերի տարափն արդեն իսկ սկսվել է,մնում է նաև տարածել կրթահամալիրից դուրս և պատմել բոլորին:Հենց այդ պատճառով էլ այսօր՝ սովորողների հետ միասին այցելեցինք Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիլ 21 հիմնական դպրոց:Սիրով ներկայացրեցինք կրթահամալիրը,Հանրակրթական Դիջիթեքն ու մեր Մեդիամիջավայրը:Թե՛ սովորողները,թե՛ դասավանդողները ոգևորված լսեցին և ցանկություն հայտնեցին մասնակցել,քանի որ ունեին արդեն իսկ պատրաստ հետաքրքիր նյութեր:Հուսանք,որ մեր այցը օգտակար և արդյունավետ կլինի բոլորի համար:
Մեծ սիրով սպասում ենք նորանոր հայտերի: