Archive for the ‘Գույնը`որպես խորհրդանիշ’ Category

Գույնը`որպես խորհրդանիշ

 

Image

Գունատեսություն հասկացողությունը գոյություն ունի հնագույն ժամանակներից:գույները բազմաթիվ մշակույթներում ճանաչվել են իրենց խորհրդանշական ուժով:

Կարմիրը զուգորդվելով կրակի և արյան հետ օգտագործվում է ներկայացնել վտանգը,զայրույթը   և բռնությունը :Նույն պատճառով էլ այն կապված է սրտի գործերի`սիրո և կրքի հետ:

Նարնջագույնը խորհրդանշում է ստեղծագործություն և դիմացկունություն:Որպես բաղադրյալ գույն այն համադրում է խառնուրդ գույների հատկանիշները:Այն միավորում է կարմիրի ստեղծագործական կիրքը դեղինի պարզության և իմաստության հետ:

Դեղինը`արևի մեր մոլորակի կյանքի աջակցի գույնն է:Որպես այդպիսին ,այն ներկայացնում է կյանք,էներգիա,երջանկություն,հույս և իմաստություն:

Կանաչը որպես բույսերի և խոտերի գույն ,բնության գույնն է և այն ամենը ինչ կապված է առողջության և աճի հետ:Սակայն այն օգտագործվում է նաև ներկայացնելու բացասական գծեր,ինչպիսիք են նախանձն ու անփորձությունը:

Կապույտը բոլոր գույներից ամենասառն ու հանգստացնող գույնն է:Որպես երկնքի գույն ,այն օգտագործվել է հնագույն ժամանակներից ներկայացնելու համար երկնայինը:Դասական դիցաբանության մեջ կապույտ գույնը կապվում էր աստվածների`Վենորայի և Յուպիտերի հետ:Քրիստոնեության մեջ այն դառնում է Մարիամ Աստվածածնի`որպես երկնային թագուհու խորհրդանիշ:Իբրև օվկիանոսի գույն ,այն նաև ենթադրում է թարմություն,մաքրություն :

Մանուշակագույնը`հարստության և արքայական իշխանության գույնն է:

Շագանակագույնը հողի,փայտի և քարի գույնն է:Առավելապես այն արտահայտում է հմտություն և վարպետություն:Այն օգտագործվում է նաև արտահայտելու համեստություն և առաքինություն:

Սևը զուգորդվելով մթության հետ օգտագործվում է ներկայացնելու չարը,կախարդությունը,ինչպես նաև խորհրդավորն ու գաղտնիքը:

Մոխրագույնը որոշ մետաղների ու քարերի բնական գույնն է,սակայն այն ունի նաև բացասական զուգորդումներ եղանակի,ձանձրույթի և ծերության հետ:

Սպիտակը` դրա հետ միասին լույսը,օգտագործվում է ներկայացնել խաղաղություն,մաքրություն և բարություն:

Реклама