Archive for the ‘Գնահատում’ Category

Գնահատման կարգը Ընտրությամբ գործունեություն և Տեխնոլոգիա դասընթացների համար

Գնահատման կարգը ընտրությամբ գործունեություն և տեխնոլոգիա դասընթացներում միանշանակ տարբերվում է և գնահատվում տարբեր չափորոշիչներով:Յուրաքանչյուր դասընթաց ունի իր գնահատման ձևը:Գնահատման հիմքում դրվում են անհատապես և խմբով կատարած աշխատանքները դասարանում և մասնակցությունը նախագծային աշխատանքներին :

Տեխնոլոգիա դասընթացի գնահատման կարգ

Տեխնոլոգիա դասընթացին մասնակցում են բոլոր սովորողները և ըստ ուսումնական ծրագրի ստանում առաջադրանքներ՝  աշխատելով  դասարանում :Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում սովորողը ստանում է առաջադրանքը և հենց դասարանում էլ ավարտում այն,ինչպես նաև մասնակցում է նախագծային աշխատանքներին և գնահատվում երկու միավորանոց համակարգով՝հանձնած-չհանձնած (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին և հավաքներին մասնակցություն):Արդյունքում դասընթացի ընթացքում  սովորողը գնահատվում է ըստ նախագծի և իրականացրած ծրագրի:

Ընտրությամբ գործունեություն դասընթացի գնահատման կարգ

Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու ,սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով:Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին,ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում 10 միավորանոց համակարգով(ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանք,ուսումնական կայքի աշխատանք,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին , հավաքներին,ցուցահանդեսներին մասնակցություն):Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական կայքում նյութ հրապարակելու աշխատանքը,որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի դասարանում կատարած աշխատանքի արդյունքը ,իր ստեղծագործական մտքերը ,սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները:Ինչպես նաև  գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակը: