Archive for the ‘Արևմտյան դպրոց. Արտ միջավայր նախագիծ’ Category

Արևմտյան դպրոց. Արտ միջավայր նախագիծ

Արևմտյան դպրոց պարտեզի միջավայրը առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է անդադար և անհոգնել աշխատանք:Դպրոցի յուրաքանչյուր անկյունն ունի լուծման խնդիր՝  նոր և առավել հետաքրքիր դարձնելու պայմանով:Ընթացիկ վերանորոգման աշխատանքներից հետո կսկսենք մեր նորամուտների շարքը՝ տեխնոլոգիայի արվեստանոցի նորամուտ,5տարեկանների սենյակ-լաբորատորիայի ստեղծում,երաժշտության սրահի ձևավորում,հանդերձարանի ձևավորում,հին ջեռուցման սալիկների ներկում,արտաքնոցների գունային լուծում,շրիշակների ,հին սեղանների և պահարանների թարմացում,հատակի մասնակի ձևավորում,ընթերցարան -անկյունների ստեղծում:

14657749_1109648522437855_470112475_n

Նախագիծն իրականացնում ենք Մարինե Մարտիրոսյանի,սովորողների և ծնողների հետ:Առաջնային խնդիր համարվող 5տարեկանների սենյակ-լաբորատորիան կազմված է մի քանի սրահներից՝ մարզական, ջերմոց-լաբորատորիա, տեսասրահ-բեմահարթակ,ընթերցասրահ:  Մարզական անկյուն ստեղծելու համար արդեն իսկ տարվել են աշխատանքներ:Ծնողների հետ ստեղծել ենք գունային միջավայր,որն ամփոփ է դարձնում և առավել կոնկրետացնում ստեղծված մարզական անկյունը: Մարզական անկյան համար անհրաժեշտ են  իրեր.

  • շվեդական պատ-(թարմացում,հղկում և յուղաներկով ներկում)
  • պարաններ
  • բասկետբոլի ցանց
  • մարզական ներքնակներ
  • Երաժշտության սրահի ձևավորում

Տեխնոլոգիայի սրահի ձևավորման նախագիծն իրենից ներկայացնում է մի ամբողջական փաթեթ,որտեղ ներկայացված են արվեստանոցում նախատեսված աշխատանքային անկյունները:Յուրաքանչյուր հատված պետք է ունենա իր լուծումը:Ձևավորման համար ավելացրինք գույներ,թարմացրեցինք սեղանները,լուծում ստացավ սրահի գլխավոր սյունը,ներկեցինք պատուհանագոգերն ու ջեռուցման սալիկները և իհարկե նախատեսում ենք ստեղծել մեղվի փեթակ՝ գունային և կավային լուծմամբ:Սիով ներկայացնում եմ կատարած աշխատանքը :

Երաժշտության սրահի ձևավորման համար անհրաժեշտ է ներկել շրիշակները,ջեռուցման սալիկները,առավել գրավիչ և գունավոր դարձնել պատուհանագոգերը և ձևավորել գունավոր աղյուսներով պատը:Գունավոր աղյուսներով պատի ձևավորման համար սովորողների հետ պատրաստել ենք կավե նոտաներ,ինչն էլ հենց կդառնա ձևավորման մասնիկ:Նախագիծը սկսել ենք Տաթև Մանվելյանի հետ:

 

Ընթերցարան-անկյունները կլինեն աստիճանների ներքին հատվածում,որտեղ տեղադրված կլինեն պադոն-նստարանները,ընթերցանության գրքերը,ներքնակները և ամբողջը կլինի գունային մինիմալիստական ոճով  լուծված:Դե ինչ,աշխատանքային փուլն արդեն սկսված է:Մաղթում եմ մեզ անհոգնել և ստեղծական աշխատանքային օրեր:

Վերջնական արդյունքի ամփոփումը կլինի բլոգում և ենթակայքում:

Реклама