Archive for the ‘«Արտ միջավայր» նախագիծ’ Category

«Արտ միջավայր» նախագիծ

Սիրով ներկայացնում եմ «Արտ միջավայր» կամ «Մեր միջավայրը մեր ձեռքերով»նախագծի ընթացքում կատարված և  ոչ լիովին ավարտած նախագծային աշխատանքները:Կարծում եմ այս նախագծերը անվերջ և անընդհատ են,քանի որ կապված են ստեղծականության և միջավայրի հետ:Ինչպես կարելի է կանգնեցնել ստեղծագործ միտքը և չստեղծել նորը,չթարմացնել հինը և վերջապես գեղագիտական հաճույք վայելել ստեղծածից:Նախագծի ընթացքում սովորողների հետ միասին լուծել ենք մի շարք խնդիրներ:Նախագծին մասնակցել են 4-5-րդ դասարացիները: Դպրոց-պարտեզի միջավայրն ունի այնպիսի տարածքներ և պատեր,որոնք դեռ չեն ստացել իրենց լուծումը:Փորձել ենք ձևավորել ներքին և արտաքին պատերը,նորացրել և նորովի ներկայացրել հին սեղանները,աթոռները:Սովորողների հետ միասին ծանոթացել ենք ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ:Ինտերիերի ձևավորման օրինակներից է մեր ստեղծած քարե գունեղ խճանկարը:

Հետևելով կրթահամալիրի օրացույցին՝տերյանական և թումանյանական օրերին ընդառաջ  ստեղծել ենք  կոլաժային աշխատանքներ,որոնք հենց այս պահին էլ ցուցադրված են դպրոց-պարտեզում:Ունենք նաև սեբաստացու օրերին նվիրված  հետաքրքիր աշխատանք՝Մենք և մեր սեբաստացի ընկերները:

Կան նաև նախագծեր որոնք սկսվել,բայց դեռ չեն հասել իրենց տրամաբանական ավարտին և դառնալու են շարունակական:Առաջիկայում ,որպես այդպիսին դպրոց-պարտեզի լողավազանի բակի արևածածկ տանիքի անավարտ նախագիծն է,որը եղեգների թաց լինելու պատճառով հետաձգվել է:Որպես նոր նախագիծ հունիսյան ճամբարի ընթացքում  ծրագրված է դասարանների նորացման,ինչը առավել հետաքրքիր կդարձնի մեր միջավայրը:Ինչպես նաև հիմնական և դպրոց-պարտեզներում արտաքին պատերի,աստիճանների և հին սեղանների նորովի ձևավորման նախագծեր:

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ  սովորողըկկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Реклама