Archive for the ‘Առցանց ուսուցում.երկրորդ փուլ.առաջադրանքներ’ Category

Առցանց ուսուցում.երկրորդ փուլ.առաջադրանքներ

Ներկայացնում եմ առցանց շաբաթվա երկրորդ փուլի առաջադրանքները.

1-3րդ դասարաններ-այս շաբաթվա առաջադրանքը կոչվում է «համեղ և հետաքրքիր նկարչություն»:Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ է վերցնել բազմազան սննդամթերքներ և դրանցով իսկ ստեղծել հետաքրքիր կերպարներ:Աշխատանքները լուսանկարել և ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:Որպես օգնություն ուղարկում եմ այս նկարը:

Բոլորի մասնակցությունը պարտադիր է,քանի որ առաջադրանքը  մրցութային է:Իմ սիրելի սովորողներ ,անհամբեր սպասում եմ հետաքրքիր,զվարճալի,համեղ և ստեղծագործ աշխատանքների:

 

4-5րդ դասարաններ-այս շաբաթվա համար ունեք երկու առաջադրանք:

Առաջին առաջադրանքը կոչվում է «համեղ և հետաքրքիր նկարչություն»:Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ է վերցնել բազմազան սննդամթերքներ և դրանցով իսկ ստեղծել հետաքրքիր կերպարներ:Աշխատանքները լուսանկարել և ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:Որպես օգնություն ուղարկում եմ այս նկարը:

Բոլորի մասնակցությունը պարտադիր է,քանի որ առաջադրանքը  մրցութային է:Անհամբեր սպասում եմ հետաքրքիր,զվարճալի,համեղ և ստեղծագործ աշխատանքների:

Երկրորդ առաջադրանք-Կար-չկար մի թագավոր:Նա երեք աղջիկ ուներ:Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին,հաջողակ և սիրված հոր կողմից:Իսկ փոքրը չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում:Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում :Եվ աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում:Եվ ահա մի անգամ…

Շարունակել տրված կիսատ պատմությունը,այն ներկայացնել փոքրիկ պատումի տեսքով  բլոգում ,և վերջում իհարկե նկարել ամբողջ  հորինած պատմությունը ցանկացած նյութով կամ paint ծրագրով: