Archive for the ‘Աշնանային 9-րդ հավաք.«Արտ միջավայր» նախագիծ’ Category

Աշնանային 9-րդ հավաք.«Արտ միջավայր» նախագիծ

Հեղինակային կրթական  ծրագրերի ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաքին ներկայացնում եմ Արտ միջավայր նախագիծը:Ամառային պլենեռի ընթացքում միջավայրի նորացման ու բարեկարգման աշխատանքները շարունակական դարձնելու համար աշնանային հավաքի ընթացքում սովորողների հետ միասին կփորձենք իրականացնել այս նախագիծը:

Նախագծին կմասնակցեն 4-5-րդ դասարանցիները:Նախագիծն իրենից ներկայացնում է միջավայրի ստեղծագործական ձևավորում,նորացում: Դպրոց-պարտեզի միջավայրն ունի այնպիսի տարածքներ և պատեր,որոնք դեռ չեն ստացել իրենց լուծումը:Սկզբնական փուլում հատուկ նկարչական  ներկերի միջոցով կձևավորենք մուտքի պատը:Այնուհետև վերջնական մուտքը ձևավորելու համար առաջացած ցանկապատի խնդիրը լուծելու համար կօգտագործենք թելեր,խաղային ատրիբուտներ,քանի որ շրջակա տարածքը ծառայելու  է,որպես խաղահրապարակ:

Ստորև ներկայացված են հենց այդ տարածքները:

Նախագծի ընթացքը կլուսաբանվի բլոգում և ենթակայքում: