Archive for the ‘Ամենաթեժ ցուցահանդես-վաճառքը դպրոց-պարտեզում’ Category

Ամենաթեժ ցուցահանդես-վաճառքը դպրոց-պարտեզում

Այսօր դպրոց-պարտեզում տեղի ունեցավ թեժ և շահութաբեր ցուցահանդես-վաճառք: Նախապես աշխատեցինք և պատրաստեցինք բանջարաթթվային թեմայով սառնարանի համար նախատեսված մագնիսներ,հեռախոսի գունավոր պատյաններ,գունագեղ զարդեր,կավե բազմազան գիրք-վզնոցներ և տարաներով թթուներ : Ի՜նչ ցուցահանդես,ի՜նչ վաճառք, մի լավ ու թեժ առևտուր ստացվեց:Ինչպես միշտ վաճառվեց ցուցադրված ցուցանմուշների գրեթե 90 տոկոսը:Վաճառեցին և հաշվարկեցին հենց իրենք՝սովորողները:

Սիրով ներկայացնում եմ աշխատանքի ընթացքը և արդյունքը ֆոտոշարքի տեսքով: