Archive for the ‘«Ամանոր»նախագիծ.Ամանորյա տոնածառի ստեղծում’ Category

«Ամանոր»նախագիծ.Ամանորյա տոնածառի ստեղծում

Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ

Նպատակը

<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի,,ավանդական տոնածառի,ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Ունենալով ամենամյա այլընտրանքային և հետաքրքիր տոնածառ,այս տարի ևս դպրոց պարտեզի տոնածառը կտարբերվի իր յուրովի լուծումներով,լուսային և գունային էֆեկտներով և իհարկե կհիշեցնի հեքիաթից պոկված մի պատառիկի:Տոնածառը պատրաստելու ենք ստվարաթղթե տուփերից:Մնացյալ աշախատանքային պրոցեսը կտեսնեք բլոգում:

Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ  տարբեր նյութեր։:Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։