Archive for 12.02.2020

Խճանկարչություն

Այս նախագծի մասնակիցները 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն են: Աշխատանքը ծավալուն է և երկարատև, ինչն էլ սովորողին կսովորեցնի լինել առավել համբերատար: Նախագծային փուլը բաղկացած է մի քանի մասից: Նախ և առաջ մեզ առաջադրված խնդիրներից մեկն այն է, թե ինչ կարելի է ստեղծել թափոններից և ինչ թափոն ընտրել:Այս անգամ օգտագործեցինք ստվարաթղթե տուփերը: Նախ դրանք ներկեցինք ամենատարբեր գույներով  և հետո բաժանեցինք մանր մասերի: Յուրաքանչյուր սովորող օգտագործելով մանր հատիկները պետք է ստանա խճանկար: Աշխատանքային սկզբնական փուլը ոգևորիչ էր բոլորիս համար, ինչն առավել բեղուն դարձրեց մեր հաջորդ փուլը: Յուրաքանչյուր սովորող իր ստեղծագործ մտքերը մանր կտորների միջոցով պատկերում էր իր ողջ երևակայական դաշտը:

Աշխատընթացը ներկայացնում եմ ֆոտոշարքով: Աշխատանքները դեռ անավարտ են և շարունակելի…

Ընտրությամբ գործունեություն. արդյունքներ

Թափոնից պատրաստված դեկորատիվ ձկներ

Գրաֆիկական աշխատանքների ամփոփիչ ցուցադրություն

Ծննդյան ծիսական տարոսիկներ

Մեդիաուրբաթին ընդառաջ

Ամանոր նախագիծ

Ազգագրական փառատոն