Փետրվարյան նախագծեր

Նախագծի մասնակիցները-4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը-փետրվարից մարտ

Այս նախագծին մասնակցելու  են  Արևմտյան դպրոցի բոլոր սովորողները: Քանի որ առջևում Ձոն տեխնոլոգիական ստուգատեսն է  մենք պատրաստվում ենք նախապես :Ունենալով տեխնոլոգիական հմտություններ սովորողների հետ պետք է պատրաստենք մի շարք կավե աշխատանքներ,որոնք նախագծի ավարտին նվիրելու ենք մեր մայրիկներին և ուսուցիչներին:Առաջիկայում մշակում ենք էսքիզային տարբերակներ :

Ունենք նաև ընտրությամբ գործունեության խմբի հետ ստվարաթղթի գունավոր կտորներից խճանկար ստեղծելու նախագիծ, որը ևս ընթացքի մեջ է:

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի :Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Խնդիրները

Այս նախագիծը ևս ունի խնդիրներ,որոնք իհարկե անլուծելի չեն:Աշխատանք ստանալու համար անհրաժեշտություն է դառնում ոչ միայն ստեղծել,այլ նաև ներկայանալի տեսքով ցուցադրել:Այս աշխատանքային փուլում կստեղծենք նաև պիտակներ,տոպրակներ և մեր աշխատանքը կներկայացնենք առավել կոկիկ և ներկայանալի:

  • արտադրանքի ստեղծման էսքիզի ձևավորում
  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: