Archive for 03.02.2020

Լրացուցիչ կրթության ծրագիր

IMG_0858

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ: Ծրագրի ընթացքում սովորողը կկարողանա ծանոթանալ նկարչության մի շարք նոր տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև կսովորի ակադեմիական նկարչական մի շարք տեսակներ: Լրացուցիչ կրթության հետ համատեղ իրականացվում է նաև սովորողի ընտրությամբ կավագործության դասընթացներ: Արվեստի երկու ճյուղերն էլ կապված են միմյանց հետ, ինչը առավել արդյունավետ, չձանձրացնող  և  հետաքրքիր է դարձնում աշխատանքային փուլը սովորողի համար:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն նկարչության տեսակների  հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Պարապմունքի օրերը

Երեքշաբթի 14:30-15:30

Ուրբաթ 13:30-14:30

Սովորողների անունները

1.Մեղրունի Աստղիկ

2.Մեղրունի Գալե

3.Յուզբաշյան Արևիկ

4.Բաբաջանյան Մարիա

5.Մնացականյան Նատալի

6.Խանյան Մարիա

7.Հովհաննիսյան Մարիա

8.Գալստյան Տիգրան

9.Բարսեղյան Աշոտ