Սեպտեմբեր. նախագծային շաբաթ

 

IMG_7293Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ Սեպտեմբերի 2-6

Նախագծային շաբաթվա ընթացքում կրտսեր դպրոցի սովորողները կծանոթանան կավի հետ, կուսումնասիրեն կավի տեսակները, կսկսեն ստեղծագործել: Առաջին փուլում կսովորեն տեխնոլոգիական հմտություններ, կծանոթանան քանդակի և հարթաքանդակի հետ: Հաջորդ փուլում կլինի ազատ ստեղծագործական աշխատանք, որի ընթացքում արտ-թերապիայի միջոցով կբացահայտվեն սովորողների ներքին աշխարհն ու թաքնված հույզերը:

Նախագծային շաբաթը 4-5-դ դասարանի սովորողների համար կլինի արդեն տարբեր: Այս շաբաթվա ընթացքում կիրականացնենք միջավայրային նախագծեր: Առաջին հերթին կսկսենք հենց մեր նորաստեղծ միջավայրից՝ տեխնոլոգիայի լաբորատորիայից: Սկզբնական փուլում սովորողները էսքիզային տարբերակներ կներկայացնեն, լուծումներ կառաջարկեն: Միասնական քննարկումներից հետո կընտրվեն լավագույն տարբերակները:

Հաջորդ քայլը կլինի մեր լողավազանի բակի պատերի թարմացումը, որի ընթացքում կաշխատենք սովորողների փոքրիկ ջոկատով: Նախնական էսքիզների հաստատումից հետո կանցնենք գործնական փուլին, որի ընթացքում էլ կհասկանանք ներկերի և դրանց օգտագործման տեխնոլոգիան:

Խնդիրներ

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • ծանոթություն կավերի տեսակների հետ
  • ծանոթություն քանդակի և հարթաքանդակի հետ
  • թիմային աշխատանքի զարգացում
  • ստեղծածը միջավայրում կիրառելու հմտություն

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: