Ավերված զբոսայգու վերականգնում Մալաթիա Սեբաստիա համայնքում

 

 

1985 թվականին, Երևանի Շահումյանի շրջանում (ներկայիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում), անմիջապես վարչակազմի շենքի հարևանությամբ, կառուցվեց ու բացվեց գեղեցիկ զբոսայգի, որը նվիրված էր Հայրենական Մեծ Պատերազմի 40 ամյակին։ 5-6 տարի այն շատ մարդաշատ էր, դարձել էր Մալաթիայի և ՀԱԹ-ի բնակչության սիրելի զբոսավայրերից մեկը, հատկապես երեխաների ու պատանիների, քանի որ զբոսայգու ողջ երկարությամբ կասկադային շատրվանները ծառայում էին նաև որպես լողավազաններ։ Այգու սկզբնամասի՝ Սեբաստիա փողոցին հարող, ինչպես նաև այգու վերջնամասի ամֆիթատրոնային հրապարակները ծառայում էին բազմազան մշակութային միջոցառումներ անցկացնելու հարմար նախատեսված տեղանքներ, որտեղ և իրոք լավ միջոցառումներ էին անց կացվում, իսկ ազատ ժամանակ՝ ծառայում էին երեխաներին չմուշկներ ու հեծանիվ վարելու հարթակներ։
Այս այգին եղել է իմ մանկության այգին:Արդեն տարիներ շարունակ այդ այգին լքված է, ավերվել ու շարունակում են ավերվել ճարտարապետաինժեներական կառույցները, կոտրվում ու գողացվում են երեսապատման սալիկները։ Միայն որոշակի խնամք նկատվեց կանաչապատ հատվածում։ Ավելի շուտ ոչ թե կանաչապատման խնամք, այլ՝ աղբի սանիտարական մաքրման աշխատանքների հետքեր։

 Որոշակի ներդրումներ անելով և կիրառական նոր լուծումներ տալով՝ այն կրկին կարելի է դարձնել մարդաշատ ու երևանցիների սիրելի հանգստի գոտիներից ու զբոսավայրերից մեկը։
Ստորև տեղադրում եմ այգում  նկարածս նկարները՝ այնպես, ինչպես այգին ներկայում կա։ Հնարավոր բոլոր դիրքերից նկարել եմ առկա վիճակը։Կարծում եմ, որ  Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների հետ միասին կարող ենք փոփոխել և վերականգնել այգին:Առաջարկում եմ կատարել ուսումնահետազոտական աշխատանք,ֆոտոպլեներ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: