Ճամբարային մեր վերջին օրը

Ճամբարային մեր վերջին օրը փորձեցինք հնարավորինս մեծ չափով նվիրել հետաքրքիր և անմոռանալի արկածներին:Մեր «Ստեղծագործ ստեղծարարներ» ջոկատում տիրում էր ուրախ և արտասովոր տրամադրություն: Ինչու արտասովորո՝ քանի որ գիտակցում ու ափսոսում էինք , քանի որ այս օրը մեզ համար վերջինն է լինելու: Օրն առավել հետաքրքիր և տարբերվող դարձավ, երբ ճամբարականների հետ միասին առավոտյան այցելեցինք Գեղարվեստի դպրոց և համագործակցեցինք Տաթև Աթոյանի ջոկատի հետ: Միասին փորձեցինք ներկել ջրատար  դռնակներն ու առավել գրավիչ տեսք հաղորդել դրանց: Մեր գործն ավարտելուց հետո մի լավ խաղացինք Յուրի Բախշյանի անվան այգում և զովացանք պաղպաղակ ուտելով: Այնուհետև չմոռանալով մեր անցյալ օրվա հյութի ձողիկներով աշխատանքը այս անգամ հասցրինք ավարտին: Արդեն հալեցված, հարթեցված ձողիկները դարձրինք վզնոցներ, թևնոցներ և ականջօղեր: Բոլորս ոգևորված կատարեցինք այս աշխատանքը, ինչպես նաև զբաղվեցինք կավճանկարչությամբ: Օրն առավել գեղեցիկ ավարտին հասցնելու համար փոքրիկ քննարկում կազմակերպեցինք ճամբարականների հետ և մեր բլոգերում պատմեցինք մեր տպավորությունների մասին: Ամենակարևոր եզրահանգումն այն էր, որ յուրաքաչյուրս հասկացանք , որ երբեք ուշ չէ նոր բաներ սովորելու և սովորեցնելու համար, լինելու հնարամիտ, փորձել ստեղծել և ստեղծագործել՝ չսահմանափակելով մարդկային երևակայության անսահման հորիզոնները, ճամբարային այս տաս օրերը ճամբարականների համար եղան ուսուցողական և հիշարժան, մենք բոլորս կարոտով կհիշենք  մեր խենթ ու խելառ օրերը «Ստեղծագործ ստեղծարարներ» ջոկատում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: