Ճամբարային իններորդ օրը «Ստեղծագործ-ստեղծարարներ» ջոկատում

Մեր արկածային ճամբարային իններորդ օրն իր հետ բերեց նոր հետաքրքրություններ, նոր իմացություններ, նոր գործունեություններ: Օրը սկսեցինք առավոտյան միասնական ընդհանուր պարապմունքով, այնուհետև արևմտյան դպրոցի ցուցադրությանը պատրաստվելու համար այս անգամ էլ որոշեցինք նկարել ստվարաթղթի վրա և վրձնի օգնությամբ ստեղծեցինք հետաքրքիր էֆեկտներ: Աշխատանքային փուլը շատ գունեղ ու հետաքրքիր ստացվեց, այս անգամ վրձնին փոխարինեց ականջի չոփիկը, իսկ թղթին՝ ստվարաթուղթը: Ճամբարականները օգտագործեցին իրենց վառ երևակայությունն ու փորձեցին նկարել նույնիսկ մատներով: Մեր ստեղծած աշխատանքները կտեսնեք հունիսի 14-ին՝ Մարմարյա սրահի  ցուցասրահում: մեր աշխատանքային ստեղծագործական փուլն ավարտելուց ունկնդրեցինք մեր կրտսեր ընկերների երաժշտական համերգը, այնուհետև նախապատրաստվեցինք մեր տոնական համերգին: Օրվա վերջում հյութի ձողիկների և արդուկի միջոցով ստեղծեցինք կախազարդեր: Նախապես մանր կտրատեցինք հյութի ձողիկները, լցրինք յուղաթղթի վրա և տաք արդուկի միջոցով ստացանք հետաքրքիր գունեղ պատկերներ, իսկ այնուհետև ստացված  արդյունքի վրա՝  հարթ և գունավոր,  պատկերեցինք մեր նախընտրած պատկերները: Աշխատանքը կշարունակենք հաջորդ ճամբարային օրը:

19021279_1344715575597814_406852594_n

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: