Ճամբարային ստեղծագործ իններորդ օր

19021327_1343852302350808_192701218_n 18985403_1343876049015100_512680799_n 19022225_1343878145681557_1169376165_n

Ճամբարային մեր առօրյան այսօր լեցուն էր և հագեցած: Օրը ընդհանուր պարապմունքով սկսելուց հետո անմիջապես անցանք գործի: Այս անգամ փորձեցինք ստեղծագործել մետաղալարով: Սկզբում ծանոթացանք մետաղալարերի տարբեր տեսակների հետ և ստուգեցինք  դրանց ճկվելու աստիճանը, օգտագործեցինք նաև հարթաշուրթ: Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ գծագրական մատիտին փոխարինեց մետաղալարը, ինչպես նաև հանդիպեցինք որոշ դժվարությունների, քանի որ մետաղալարի հետ աշխատելը այնքան էլ հեշտ գործ չէ, աշխատանքի բարդության հետևանքները կարելի էր նկատել երեխաների փամփլիկ , բայց արդեն իսկ կոփված մատիկներին,  այդ ամենը մեզ չխանգարեց ավարտին հասցնել մեր աշխատանքները: Ընթացքում ճամբարականները մշակեցին ու ստեղծեցին մետաղալարի հետ աշխատելու իրենց ուրույն տեխնոլոգիան, ինչն առավել ստեղծագործ դարձրեց մեր ստեղծագործական աշխատանքը:  Առավել հուշագրավ էր ճկվող մետաղալարի օգնությամբ դիմապատկերներ ստեղծելը. անհրաժեշտ էր կռել մետաղալարն այպես, որպեսզի ստանայինք համապատասխան դիմապատկեր, ժամանակը այնքան աննկատ անցավ, որ մոռացանք նույնիսկ լողալու մասին: Այնուհետև ճամբարային մեր ջոկատը այս անգամ համագործակցեց ընկեր Աշխենի ջոկատի հետ և ցուցադրեց պղպջակ պատրաստելու ձևն ու հմտությունները իրենց կրտսեր ընկերներին:  Խաղային գործունեությունն ավարտելուց հետո  ճամբարականները տեղափոխվեցին  տեխնոլոգիայի  մեր լաբորատորիա և նոր գործունեություն ծավալեցինք Սուսաննա Դավթյանի հետ: Այս անգամ հյութի ձողիկներից ստացանք հուլունքներ, հուլունքներից էլ՝ թևնոցներ: Սկզբում մոմի կրակով հալեցրինք հյութի գունավոր ձողիկներն ու կտրատելով ստացանք հուլունքի տեսք: Ճամբարականները մեծ սիրով կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը և մեծ ոգևորություն ապրեցին: Մեր ճամբարային իններորդ օրը շատ ուրախ և անմոռանալի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: