Archive for 30.05.2017

«Գետը քաղաքում» նախագիծն ու մենք

Նախագծի մասնակիցներ՝ 4-5րդ դասարանցիներ

Նախագծի ղեկավարներ՝ Արմինե Աբրահամյան և Զառա Ոսկանյան

Նախագծի իրականացման օր՝ հունիսի 5

Նախագծի նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել Հրազդանի կիրճի հարակից տարածքներին, կազմակերպել էկո ակցիա և այնտեղ իրականացնել համագործակցային նախագիծ: Նախագծի ընթացքում կիրականացնենք պլեներ և ընթերցանություն: Ճամփորդության ընթացքում կծանոթանանք, թե ինչպես պետք է պահպանել բնությունը, կուսումնասիրենք Հրազդան գետը, կծանոթանանք գետի խնդիրներին, կդիտարկենք տեղանքը:

Ճամփորդության ընթացքում՝

  • քայլարշավ Հրազդանի կիրճով
  • ֆոտոպլեներ
  • պլեներ
  • ընթերցանություն
  • էկո ակցիա
  • տեղանքի դիտարկում

Մասնակիցները պետք է լինեն մարզական հարմարավետ հագուստով, ուսապարկերով, բրդուճներով, նկարչական պարագաներով և ընթերցանության նյութերով:

 

 

Ճամբարային երկրորդ օրը ստեղծարար-ստեղծագործների ջոկատում

 

18835177_1335454716523900_817224978_nՋոկատի ղեկավար՝ Զառա Ոսկանյան

Ջոկատի անվանումը՝ Ստեղծագործ-ստեղծարարաներ ջոկատ

Ջոկատի կարգախոսը՝ Լինել ստեղծագործ, իրականացնել նոր ու հետաքրքիր գաղափարներ

Ճամբարային երկրորդ օրը ստեղծարար ստեղծագործների ջոկատում իսկապես հետաքրքիր , հագեցած և բազմագույն էր: Ինչպես միշտ, մեր բարի առավոտը սկսեցինք տոնական ընդհանուր պարապմունքով: Ճամբարային առօրյան շարունակեցինք ստեղծագործելով՝ պատրաստեցինք կոլաժ: Այս աշխատանքը հնարավորություն տվեց ավելի ազատ ստեղծագործել և լինել ինքնատիպ: Գործունեությունն ավարտելուց հետո պատրաստվեցինք Հակաբացիլ Կոմիտաս ստուգատեսին: Այնուհետ ամառային կիզիչ արևը մեզ տարավ դեպի լողավազան: Մեր բացօթյա լողավազանում մի լավ լողացինք ու վայելեցինք    զովացնող ջրի բերկրանքը : Լողից հետո մեր առօրյան լցրեցինք բակային և էստաֆետային խաղերով, համագործակցելով Ընկեր Քրիստինայի ջոկատի հետ: Արդյունքում աշխատեցինք թիմերով , ինչն առավել նոր ու հետաքրքիր էր սովորողների համար: Դե իսկ օրվա վերջում սովորողների հետ փոքրիկ քննարկում ունեցանք և կիսվեցինք օրվա  այլազան տպավորություններով: Դե ի՛նչ, առջևում ունենք շատ անելիքներ ու գունեղ, անմոռանալի  ճամբարային օրեր:

Օրվա մասին պատմում է Սուսաննա Հովհաննիսյանը, Մարիա Ոսկանյանը, Աստղիկ Հակոբյանը,Նունե Հովհաննիսյանը: