Հաշվետվություն

2016-2017 ուս տարվա ընթացքում իրականացրեցինք  մի շարք նախագծեր,ունեցանք ձեռքբերումներ,արդյունքներ,միջավայրային փոփոխություններ,հեծանվով պլենեռ պարապմունքներ:Սիրով ներկայացնում եմ կատարած բոլոր նախագծերը:

Սեպտեմբեր ամիսը սկսվեց տեխնոլոգիայի սրահի ձևավորման նախագծից և որպես վերջնական արդյունք ունեցանք գրավիչ,հետաքրքիր և գունեղ արվեստանոց:Այնուհետև սկսեցինք մշակել նախագծեր,որպեսզի մասնակից դառնանք մեր նորաստեղծ Սեբաստացի մոլին:Մասնակցեցինք Մոլի կազմակերպած ցուցահանդես-վաճառքներին:

Արևմտյան դպրոցի միջավայրային փոփոխությունները առավել գրավիչ և գեղեցիկ դարձնելու համար իրականացրինք մի շարք նախագծեր,որի արդյունքում ունեցանք հեծանվային կայան,գունեղ ինտերիեր,ընթերցարան-անկյուններ,հինգ տարեկանների նոր և բազմաֆունկցիոնալ լաբորատորիա:Ինչպես նաև ստեղծեցինք զարգացնող խաղերի ստեղծման նախագիծ,որի արդյունքում ունեցանք այսպիսի արդյունք:Սովորողների ստեղծագործ միտքը զարգացնելու համար իրականացրինք տիկնիկային նախագիծ,որով և մասնակցեցինք տիկնիկային մեդիաուրբաթին:Դե իսկ ամենահետաքրքիր ամանորյան նախագծով էլ ամփոփեցինք դեկտեմբեր ամիսը,որի արդյունքում ունեցանք մեղրամոմ տոնի ծառ և հեքիաթային միջավայր:Որպես ամփոփում սիրով ներկայացնում եմ Դպիրի այս համարը,որով էլ կներկայանամ հունվարյան գիտագործնական հավաքին:

Оставьте комментарий