Տեխնոլոգիայի սրահի ձևավորման նախագիծ

2016-2017 ուսումնական տարին սկսում ենք տեխնոլոգիայի նոր սրահում:Սրահ ասված է բառիս բուն իմաստով՝լայնարձակ,լուսավոր,մեծ և հետաքրքիր:Դե ինչ, մեծ պատասխանատվություն ունենք այն ձևավորելու,առավել հետաքրքիր  ու մերը դարձնելու համար:

Նախագծի ժամկետ-սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 1

Նախագծի մասնակիցներ-4-5րդ դասարանցիներ

Նախագծի անելիքները

Քանի որ սրահը ունի մեծ պատուհաններ մենք կփորձենք լուծել պատուհանագոգերի խնդիրը,կթարմացնենք մեր հին սեղանները,կներկենք շրիշակներն ու ջեռուցման սալիկները և իհարկե մեր ամենասիրելի անկյունում կմտածենք հետաքրքիր էսքիզ:Ամենասիրելի անկյուն ասվածը սենյակի այն հատվածն է,որտեղ  մեծ պատուհանից երևում է լողավազանի բակի հիանալի տեսարանը:Հենց այդ պատին էլ կնկարենք մեղուների փեթակ,որը կարծում եմ հետաքրքիր կդիտվի հենց այդ անկյունում:Բացի նկարչական լուծում տալուց,կփորձենք մեր իմացած խեցեգործական հմտությունները կիրառելով պատրաստել մեղուներ և  այն դարձնել ինտերիերի մի մասնիկ,ինչը նոր շունչ և քանդակային հետաքրքրություն կառաջացնի դիտողի մոտ:

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողին սովորեցնել նկարչական մտածողություն,ինտերիերի դիզայն և հինը նորովի ձևավորելու կարողություն:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

Դե ինչ,սպասեք  մեր նոր սրահի վերջնական տեսքին:Ամփոփման մասին պատմող նյութը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: