Տեղեկություններ կավի մասին

Կավը ունի շատ հին պատմություն։Կավի ստեղծման պատմությունը սկսվում է աշխարհի արարման պահից։Լեգենդում պատմվում է,որ առաջին մարդուն`Ադամին,Աստված ստեղծել է կավից։Լինելով բավականին ճկուն՝կավը պլաստիկ կիրառություն ունի բազմաթիվ ասպարեզներում։

Կավ մեզ տալիս է բնությունը։Կան հատուկ բնակավայրեր,հանքեր,որտեղից կավը մշակվում և օգտագործվում է։Այդպիսի հանքավայրերից են Արտաշատը,Իջևանը,Վարդաշենը և այլն։Մինչ կավը օգտագործելը,այն անցնում է մշակման հատուկ փուլերով։

Կավերը առաջացել են դաշտային սփաթերի և գրանիտների քայքայման հետևանքով։Գրանիտները իրենցից ներկայացնում են ավազ։

Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝սպիտակ,կանաչ,կարմիր,կապույտ։Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Կավերի կազմությունը,թրծման փուլերը

Կավերը ունեն միներալային կազմություն՝

  • Մոնոտերմիկ միներալ
  • Կաոլին
  • Գալոազիտ
  • Բենտոնիտ
  • Մոնտմորիլոնիտ

Կավի թրծման փուլերըИзображение

Կավերը թրծվում են երկու անգամ։Առաջին թրծման ժամանակ կավը ամրանում է և թրծվում 900-920C ջերմաստիճանում։

Երկրորդ թրծումը արդեն կարծրացած կավըի բեկորի վրա ներկը ֆիքսելու համար թրծվում է 940-960C ջերմաստիճանում։Կարմիր կավի թրծման ջերմաստիճանը մինչև 1000C է։1000C-ից ավելիի դեպքում ենթարկվում է դեֆորմացիայի։

Կավերը առաջին թրծումից հետո նախշազարդվում,ներկվում են։Ներկերից են՝ջնարակները,աղերը,անգոբաները,որոնք տարբեր գույներ են ունենում։Կերամիկական իրերը ջնարակվում են ,որպեսզի առաջին հերթին՝ ջուր չթողնի,երկրորդը՝ լվանալու համար,երրորդը՝գեղեցիկ լինելու և գեղագիտական հաճույք պարգևելու համար։

Վերջում ուզում եմ ավելացնել,որ կավը ունի նաև բուժական հատկություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: